Eat This, Not That! պարբերականը հայտնում է, որ կան մթերքներ, որոնց օգտագործումը նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը, օրինակ՝ մրգեր, բանջարեղեններ և կանաչիներ։
Մասնագետները խորհուրդ են տալիս բանջարեղենը ուտել ամբողջությամբ կամ աղցանների մեջ, իսկ հյութ քամել խորհուրդ չի տրվում։
Կարելի է կերակրացանկի մեջ ներառել նաև ամբողջահատիկ ցորենից պատրաստված մակարոնեղեն և հաց, լոբի, ոսպը և սիսեռը։
Մասնագետները խորհուրդ են տալիս նաև օգտագործել յուղոտ ձկներ և ծովամթերքներին։ Նրանց խոսքով՝ ձուկն օգտակար է օմեգա-3 ճարպաթթուների պարունակության շնորհիվ, և այն կարող է կարմիր մսի ավելի օգտակար փոխարինող դառնալ։
Իսկ կաթնամթերքներք ընտրելու դեպքում օգտագործել անյուղ կամ ճարպազերծված յոգուրտներ։