Երկու լավագույն մթերք՝ ատամների և լնդերի առողջության պահպանման համար

Ամենադիտվածներ

Երկու լավագույն մթերք՝ ատամների և լնդերի առողջության պահպանման համար

Ատամնաբույժ Ալեքսեյ Ներոդովը SOLENKA.INFO-ին տված հարցազրույցում հայտնել է առողջ ատամների և լնդերի համար երկու լավագույն մթերքների մասին, որոնք նա խորհուրդ է տալիս ներառել ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների սննդակարգում։

Ներոդովը նշել է, որ մեր ատամներին և լնդերին անհրաժեշտ են հետևալ վիտամինները.

1. Վիտամին A. այն մեծացնում է լորձաթաղանթների դիմադրողականությունը վարակների նկատմամբ: Վիտամին A-ի պակասը լնդերի այնպիսի հիվանդության զարգացման է հանգեցնում, ինչպիսին է պարոդոնտիտը։

2. Վիտամին C. այս վիտամինի պակասը արյունահոսություն և լնդերի թուլացում է առաջացնում, ինչն էլ իր հերթին ատամների թուլացման և հետագա կորստի է հանգեցնում:

3. Վիտամին B1. այն հակաբորբոքային հատկություն ունի և արդյունավետորեն օգնում է ատամի ցավի դեպքում:

4. Վիտամին F-ն տարբեր օմեգա-թթուների համակցություն է, որը վիտամին D-ի և K2-ի հետ համատեղ նպաստում է կալցիումի ավելի լավ յուրացմանը, մասնավորապես՝ մեծացնում է դրա յուրացումը, տեղափոխումը և բեռնաթափումը օրգանիզմի ճիշտ հատվածներում։

Ատամնաբույժի խոսքով՝ վերոնշյալ վիտամինները մեծ քանակությամբ առկա են երկու մթերքի՝ կարագի և ձողաձկան լյարդի յուղի մեջ։ Եթե ցանկանում եք առողջ ատամներ ունենալ, անպայման ներառեք այս մթերքները ձեր սննդակարգում։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ