ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի ասել է, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները շատ խնդիրներ են ստեղծում երկրի համար, բայց միևնույն ժամանակ նոր հնարավորություններ են բացում։ Այս մասինի գրել է ՏԱՍՍ-ը:
«Այո, իհարկե, արևմտյան պատժամիջոցներն ազդում են թերակղզու տնտեսության զարգացման վրա, որոնք վերաբերում են բանկային հատվածին, մի շարք ապրանքների մատակարարմանը և այլն»,- նշել է Պուտինը։
Պուտինը նաև հավելել է, որ ՌԴ-ի խոշոր ընկերությունները, այդ թվում՝ բանկերը, այլևս վախենալու ոչինչ չունեն, նրանք կարող են սկսել աշխատել Ղրիմում։
