ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ անձնակազմի մարտական պատրաստականության ստուգման նպատակով N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։
- Ադրբեջանը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում․ Արցախի ՊՆ
- Հաստատվե՞լ է Հայաստանի ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարների միջև ուղիղ կապ
«Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են բարդ եղանակային պայմաններում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։