fbpx
Զինված Ուժեր

Հաստատվե՞լ է Հայաստանի ու Ադրբեջանի ՊՆ ղեկավարների միջև ուղիղ կապ

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև հատուկ կապը հաստատված է։

Այս մասին գրում է Hetq-ը, որը տվյալ հարցով հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2021 թվականի նոյեմբերի 19-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցից հետո ԵԽ-ն հաղարդագրություն տարածեց, որի մեջ ասվում էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատման մասին։

Բայց ՊՆ-ից չեն հայտնել, թե արդյո՞ք հայկական ու ադրբեջանական կողմերը ունեցել են ուղիղ շփում այդ հատուկ կապով, քանի որ կա կապի գաղտնիության ռեժիմն ապահովելու անվտանգության խնդիր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ