fbpx
Խորհրդարան

ԱԺ նախագահի տեղեկալ աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է

ՀՀ ԱԺ նախագահի տեղեկալ Հակոբ Արշակյանն ապրիլի 14-ին՝ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում, մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի և նախագահել ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերի աշխատանքներին։

«Ողջույնիս խոսքում նշել եմ, որ վերջերս Ալմաթիում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակն առիթ էր՝ գնահատելու կատարված աշխատանքը և նախանշելու հետագա զարգացման հեռանկարները և հավելել, որ Միջխորհրդարանական վեհաժողովը շարունակելու է մնալ խորհրդարանական հեղինակավոր հարթակ, որտեղ մշակվում են կառուցողական մոտեցումներ և ընդունվում հավասարակշռված որոշումներ՝ ի շահ անկախ պետությունների համագործակցության:
Քննարկել ենք հանձնաժողովների մշակած մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը, իրականացրել ենք ԱՊՀ անդամ պետությունների ոլորտային մոդելային օրենսդրության մշակման աշխատանքներ»,- Facebook-ի իր էջում գրել է Հակոբ Արշակյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ