Ադրբեջանի առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։ Նախարարությունը խնդրել է երկրին տրամադրել թեստեր՝ կապիկի ծաղիկ հիվանդության հայտնաբերման համար։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էլվին Հաջիևը։
Նա նաև նշել է, որ մինչ այժմ Ադրբեջանում այս վիրուսով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել։