fbpx
Տնտեսություն

Զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ էլեկտրամոբիլների և 900-ից ավել ապրանքների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ապրիլի 16-ից ուժի մեջ մտած որոշմամբ, էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների ներմուծումն անմաքս է։ Սահմանվել է սակագնային քվոտա մինչև 6400 հատ քանակով: Նախկինում` 2021 թվականի հունվարի 1-ից, կիրառվում էր մաքսատուրքի 15 տոկոս դրույքաչափը։ Այս մասին հայտնել է ՊԵԿ-ը։

«Սակագնային արտոնություններ և սակագնային քվոտաներ սահմանված են նաև մի շարք այլ ապրանքների համար: Օրինակ՝ 60 հազար տոննայից ոչ ավել ծավալով սպիտակ շաքար Հայաստան ներմուծելու պարագայում կիրառվում է զրոյական դրույքաչափ: Կամ` 7500 տոննայի արտոնություն տրամադրված է խոզի մսամթերքի, 5000 տոննայի արտոնություն էլ` խոշոր եղջերավոր անասունների և խեկի մսամթերքի համար:

Սակագնային քվոտաներից օգտվելու համար անհրաժեշտ է լիցենզիայի առկայություն, որի տրամադրող մարմինը կառավարության որոշմամբ` Էկոնոմիկայի նախարարությունն է: Սակագնային քվոտայի ժամկետն է` մարտից 28 մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ