Իսրայելի զինվորականները հունիսի 10-ի վաղ առավոտյան մի քանի հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող թիրախներին: Այս մասին հայտնել է սիրիական SANA պետական գործակալությունը:
Նշվում է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մեծ մասը։
Տուժել է մի խաղաղ բնակիչ, նյութական վնասներ նույնպես եղել են: