Ռուսաստանը դուրս է գալիս Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից. պատճառը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունն էր: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային հարթակում: Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունն (UNWTO) ինքն է ապրիլին կասեցրել ՌԴ-ի անդամակցությունը, սակայն ամբողջությամբ դուրս մնալու մասին խոսք չի գնացել, եթե փոխվի Ռուսաստանի քաղաքականությունը։
«Ընդունել ՌԴ ԱԳՆ-ի առաջարկը, որը համաձայնեցվել է գործադիր իշխանության շահագրգիռ դաշնային մարմինների հետ՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից ՌԴ-ի դուրս գալու վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում։