fbpx
Իրավական

8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «հրազենային բազմաթիվ արճճային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա:

«Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են՝ Ջրվեժ գյուղի տներից մեկում 51-ամյա տանտերը, իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանի հետ անփույթ վարվելու հետևանքով, կրակոց է արձակել՝ մարմնական վնասվածք պատճառելով բակում խաղացող հարևանի 8-ամյա տղային:

51-ամյա տղամարդը ներկայացրել է որսորդական հրացանը:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ