«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի տարածքից: Այդ մասին հայտնում են Արցախի գյուղատնտեսության նախարարությունից:
- Արցախի կառավարության կառուցվածքը փոխվել է. նախագահը նոր հրամանագիր է ստորագրել
- Արցախի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան կկառուցվի. ծրագիրը մեկնարկել է
«Սույն որոշման իրագործման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է Արցախի ներքին գործերի նախարարությանը և Արցախի պետական եկամուտների կոմիտեին»,- ասվում է հաղորդագրության մեջ: