fbpx
Խորհրդարան

Նրանց քաղաքական օրակարգը, ոչ թե ՀՀ բարօրությունն է, այլ օր առաջ ՀՀ իշխանություններին ձախողման հանգեցնելը․ Պապիկյանը՝ ընդդիմադիրների մասին

Փորձելու ենք համակարգային փոփոխությունների գնալ և ղեկավարման օղակը դարձնել վերից վար: Այս մասին ԱԺ այսօրվա արտահերթ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Շատերը խոսում են այն մասին, որ փորձ է արվում ԶՈՒ-ն ենթարկել նախարարին: Նախ՝ ԶՈՒ-ն ենթարկվում է նախարարին, դա փորձ չէ, շատ հստակ քայլ է: Այո՛, ԶՈՒ-ն պետք է ենթարկվի պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին: Որպեսզի տարընթերցումներ ու այլ հարցեր չառաջանան, շատ հստակ եմ ասում՝ իշխանությունը, որը ժողովուրդն արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում իրացնել ամբողջությամբ, մենք պատրաստվում ենք մեր իշխանությունն իրացնել ամբողջությամբ»,- ասաց Պապիկյանը:

Նախարարն իր խոսքում ընդգծեց նաև ընդդիմադիրների՝ քննարկմանը ներկա լինելու անհրաժեշտությունը:

«Պատատակերին և թաքուն քննադատությունները ես չեմ ընդունելու նույնիսկ ի գիտություն, որովհետև բարի լինեին մեր գործընկերները գային այստեղ՝ քննարկումներ, առաջարկներ անելու:

Նրանց քաղաքական օրակարգը, վստահ եմ, ոչ թե ՀՀ բարօրությունն է, այլ օր առաջ ՀՀ իշխանություններին ձախողման հանգեցնելը»,- ասաց Պապիկյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ