fbpx
Հասարակություն

Էրեբունիի և Կենտրոնի որոշ հասցեներում վթարային գազանջատում է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 6-ին` ժամը 10։20-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների, Ժակ Կուստոյի, Ազատամարտիկների, Ռոստովյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 6-ին` ժամը 10։00-ից մինչև ժամը 18:00-ն, դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ալ.Մանուկյան, Չարենցի, Սայաթ-Նովայի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ