fbpx
Քաղաքականություն

Ընդդիմությունը խորհրդարան կվերդառնա բացառապես իր օրակարգով․ Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նշել է, որ ընդդիմությունը խորհրդարան կվերդառնա բացառապես իր օրակարգով, իսկ օրակարգը փողոցում է:

«Դա կլինի պաշտոնանկության գործընթաց կամ կլինի խորհրդարան մեր տարած գործընթացը, ինչպես արել էինք հունիսի 3-ին: Այլ պարագայում մենք չենք պատկերացնում մեր գործունեությունը խորհրդարանում: Մեր ընտրողների ցանկությունն այն չէ, որ գնանք խորհրդարան, զբաղվենք երկրորդական գործերով»,- այս մասին ասուլիսի ընթացքում նշել է Սաղաթելյանը:

Պատասխանելով մանդատներից հրաժարվելու մասին հարցին՝ Սաղաթելյանն ասաց, որ ամենահեշտ ճանապարհը մանդատներից հրաժարվելն է: «Այդ մանդատները մեզ համար կարևոր չեն: Դրանք ծառայելու են մեր ժողովրդին: Եթե կգա մի պահ, որ դրանից հրաժարվելու պահանջ տեսնենք, մենք կքննարկենք, բայց դրանցից հրաժարվելով՝ որևէ արդյունավետություն շարժումը չի ունենալու»,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով՝ մարզերում ձևավորում են խորհուրդները, որպեսզի շարժումն ընդգրկի նաև մարզերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ