Հայտնի է դարձել, թե որքանով է Մադրիդի «Ռեալը» պատրաստ Կազեմիրոյին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»։
Կազեմիրոն գնահատվում է Մադրիդում, սակայն ակումբը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, եթե «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկի 70 միլիոն եվրո, հայտնում է El Confidencial-ը:
Մադրիդի «Ռեալը» հաշվի է առնում բրազիլացի պաշտպանի տարիքը, ով փետրվարին կդառնա 31 տարեկան, ինչպես նաև այն, որ ամռանը ակումբը 80 + 20 միլիոն եվրո է ծախսել «Մոնակոյի» երիտասարդ պաշտպան Օրելիեն Չուամենիի վրա։
«Մանչեսթեր Յունայթեդը» խաղացողի տրանսֆերը ռազմավարական նշանակություն ունի և պատրաստ է կրկնապատկել Կազեմիրոյի աշխատավարձը, ով Իսպանիայում տարեկան 7 միլիոն եվրո է ստանում։