Էրլինգ Հոլանդը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ խաղն անընդմեջ։
«Քաղաքացիների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ հարձակվողը չի լինի վաղը կայանալիք Չեմպիոնների լիգայի «Սևիլիայի» դեմ խաղի հայտացուցակում:
«Հալանդն իրեն ավելի լավ է զգում շաբաթ և կիրակի համեմատությամբ: Բայց նա 100%-ով պատրաստ չէ: Մենք չենք ցանկանում ռիսկի դիմել, դա անիմաստ է: Հուսով եմ, որ նա կվերադառնա «Ֆուլհեմի» դեմ խաղին»,- ասել է Գվարդիոլան։
Նախկինում Հոլանդը չի եղել «Մանչեսթեր Սիթիի» հայտացուցակում Պրեմիեր լիգայի «Լեսթերի» դեմ խաղի համար (1-0):
Հիշեցնենք, որ հարձակվողը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի «Բորուսիայի» դեմ խաղում (0:0) և փոխարինվել ընդմիջմանը:
Նորվեգացու ամբողջական վիճակագրությունը, ով «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 16 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ, կարող եք գտնել այստեղ: