Մաթիյս դե Լիգտը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները:
1/8 եզրափակիչում «Բավարիան» կհանդիպի ՊՍԺ-ի հետ։ Առաջին հանդիպումները կկայանան փետրվարի երկրորդ կեսին, պատասխան խաղերը՝ մարտի սկզբին։
«Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում այս հանդիպումներին, դա տոն կլինի բոլոր ֆուտբոլասերների համար։
Եվրոպայի երկու ուժեղագույն ակումբները կհանդիպեն, և մենք անհամբերությամբ սպասում ենք երկու հիանալի խաղերի, և իհարկե Բավարիայի հաղթանակին»,- ասել է «Բավարիայի» հոլանդացի պաշտպանը: