«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել Վաութ Վեգորստի տրանսֆերը։
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, ակումբը ցանկանում է հարձակվողին գրանցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ, որպեսզի նա կարողանա իր նորամուտը նշել ակումբի կազմում այս խաղում։
Հոլանդացին այսօր թռչելու է Մանչեսթեր, իսկ մինչև երեկո պետք է բուժզննում անցնի։ «Յունայթեդը» աշխատում է «Բարնլիի» և «Բեշիքթաշի» հետ գործարքի վերջնական մանրամասների վրա:
Որպեսզի Վեգորստը մասնակցի Սիթիի դեմ խաղին, «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է գրանցի նրան ոչ ուշ, քան վաղը կեսօր։
Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա հունվարի 14-ին։