Հունաստանում փրկարարները երեկ մինչև ուշ գիշեր փորձել են երկու գնացքների բախման վայրում գտնել ողջ մնացածների: Ողբերգական բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությանը:
Ըստ Հունաստանի հրշեջ ծառայության՝ 57 մարդ դեռ մնում է հիվանդանոցում, որոնցից 6-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: 15 մարդ բուժում ստանալուց հետո դուրս է գրվել:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ուղևորատար և բեռնատար գնացքների բախումն անվանել է «սարսափելի երկաթուղային վթար, որն իր նախադեպը չի ունեցել երկրում»: Նա նշել է, որ վթարը տեղի է ունեցել «հիմնականում մարդկային ողբերգական սխալի հետևանքով»: