Կարիմ Բենզեման երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։
Ինչպես հայտնում է As-ը, մադրիդյան ակումբն ակտիվացրել է պայմանագիրը մինչեւ 2024 թվականը երկարաձգելու տարբերակը։
Մադրիդի «Ռեալն» օգտվեց չգրված կանոնից, ըստ որի «Ոսկե գնդակը» հաղթած խաղացողի հետ պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգվում է։
Ֆրանսիացին հասկանում է, որ հաջորդ մրցաշրջանն իր վերջինն է լինելու Մադրիդում։ Բրազիլացի հարձակվող Անդրիկը Մադրիդի «Ռեալին» կմիանա 2024 թվականին, ակումբը նաև նոր տարբերակներ է փնտրում հարձակման գծում ուժեղացնելու համար։
Բենզեման Լա Լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։