«Յուվենտուսը» դիտարկում է Ֆեդերիկո Կիեզային 40 միլիոն եվրոյով վաճառելու տարբերակը:
25-ամյա իտալացի վինգերը պահանջում է աշխատավարձի բարձրացում՝ տարեկան 5 միլիոն եվրոյից հասցնելով 8 միլիոն եվրոյի, սակայն թուրինցիները Կյեզայի պահանջները չափազանց բարձր են համարում։
Բացի այդ, նախորդ տարի վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում։
Կիեզայի պայմանագիրը «ծեր սինյորայի» հետ հաշվարկված է մինչև 2025 թվականի հունիսը։
Մի քանի ամիս առաջ ֆուտբոլիստով հետաքրքրված էր «Բավարիան», և նրան հետևում են նաև Պրեմիեր լիգայի ակումբները։
Նախորդ մրցաշրջանում Կիեզան անցկացրած 32 խաղում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։