fbpx
Աշխարհ

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ ՌԴ-ին և Սիրիային աջակցելու պատճառով

Եվրամիության խորհուրդը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ Սիրիայի և Ռուսաստանի աջակցության պատճառով։

Ըստ ԵՄ մամուլի ծառայության՝ որոշումն արգելում է ԵՄ-ից Իրան անօդաչու թռչող սարքերի արտադրության բաղադրիչների արտահանումը և սառեցնում է ակտիվները, որոնք կարող են օգտագործվել դրանց արտադրության համար։

Նշվում է, որ այդ միջոցները ձեռնարկվել են՝ հաշվի առնելով «Իրանի ռազմական աջակցությունն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին»։

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվում նաև 6 անձանց նկատմամբ՝ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին և և սիրիական ռեժիմին՝ Իրանի ռազմական աջակցության համար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ