Մենք կարծում ենք, որ, չնայած այլ երկրներից հնչող ցանկացած մեկնաբանության, որոնք այս հարցում կողմեր չեն, խաղաղ համաձայնագիրը (Հայաստանի և Ադրբեջանի միջև – խմբ.) մնում է հասանելության սահմաններում: Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի ճեպազրույցի ժամանակ։
«Մենք կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ դրան հասնելու համար։ Մենք ուղղակիորեն շփվել ենք այս երկրների հետ»,- նշեց նա:
Միլլերը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Լուի Բոնոն այցելել է տարածաշրջան և անմիջականորեն շփվել կողմերի հետ։