fbpx
Հասարակություն

Դեմիրճյանի բրոնզե արձանը տեղադրվում է մարզահամերգային համալիրի դիմաց

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ մարզահամերգային համալիրի դիմաց տեղադրվում է Կարեն Դեմիրճյանի արձանը։

«Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը տեղադրվում է մարզահամերգային համալիրի դիմաց։
Քանդակի տեղադրումը տարածքի վերաիմաստավորման և վերականգնման ծրագրի մեկ կարևոր քայլն է միայն. այն ամբողջական կդառնա հարակից կանաչապատ պուրակի և բարեկարգ հատվածի ստեղծմամբ։

Ազդեցիկ արձանի հեղինակը քանդակագործ Սարգիս Բաբայանն է, որը քանդակել է Դեմիրճյանին՝ իր կերպարին բնորոշ քայլքի, շարժման մեջ՝ պատվանդանից դեպի ժողովուրդը իջնելիս»,- գրել է Տիգրան Ավինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ