Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մերժել է «Մանչեսթեր Սիթիի» շահավետ առաջարկը՝ մադրիդյան ակումբին միանալու համար։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացին թիմակիցներին ասել է, որ կարող էր ավելի շատ գումար վաստակել «Սիթիում», սակայն իրեն միշտ ավելի շատ է գրավել «Ռեալի» մեծությունը։
Բելինգեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2023 թվականի ամռանը 103 միլիոն եվրոյի դիմաց։ Հաղորդվում էր, որ «Ռեալում» նա տարեկան կվաստակի 10-12 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 10 խաղում Ջուդը դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։