Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված երեք զինվորների մահվան մասին: Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
Երեքն էլ սպանվել են առևանգման օրը՝ հոկտեմբերի 7-ին։ Բանակի գլխավոր ռաբբին հայտարարել է նրանց մահվան մասին՝ հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ստացված տեղեկատվության վրա:
Հաշվի առնելով այս տվյալները՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակի զոհված զինծառայողների թիվը հասել է 395-ի։