Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն խոսել է իր կարիերայի ընթացքում տարբեր ակումբներում գլխավոր մարզչի դերի մասին։
«Ես միշտ ավելին եմ լինելու, քան մարզիչը։ Որոշ ակումբներում մարզիչ ես, որոշներում՝ մարզիչ, տեխնիկական տնօրեն, կապի տնօրեն, իմիջմեյքեր, պաշտպանում ես ակումբն ու խաղացողներին… Ես ուզում եմ մարզիչ լինել։
Ես մարզիչ էի «Ինտերում», «Ռեալում», «Չելսիում», «Պորտուում»: Ես մի քանի այլ ակումբների մարզիչ չեմ եղել»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Մոուրինյուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: