fbpx
Աշխարհ

ՆԱՍԱ-ն ցուցադրել է ապշեցուցիչ անիմացիա

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կլինի, եթե ընկնեք սև խոռոչի մեջ: Այժմ ՆԱՍԱ-ի մասնագետները անիմացիոն տեսանյութ են պատրաստել սև խոռոչում հայտնվելու մասին։

ՆԱՍԱ-ի սուպերհամակարգչի վրա ստեղծված վիզուալիզացիան դիտողին տանում է միակողմանի ճանապարհորդության սև խոռոչի իրադարձությունների հորիզոնից այն կողմ: Սև խոռոչի այս արտաքին սահմանն այն կետն է, որտեղ նույնիսկ լույսը այնքան արագ չի շարժվում, որ կարողանա խուսափել սև խոռոչի ինտենսիվ ձգողականությունից: Հենց այս պատճառով էլ իրադարձությունների հորիզոնը համարվում է անվերադարձելիության կետ. այսօր անհնար է համարվում տեղեկություն ստանալ ցանկացած բանի մասին, որը հատել է այս կետը:

«Մարդիկ հաճախ են հարցնում այդ մասին, և այս դժվար երևակայելի գործընթացների մոդելավորումն օգնում է ինձ հարաբերականության մաթեմատիկան կապել իրական աշխարհի հետևանքների հետ իրական տիեզերքում»,- ասում է վիզուալիզացիայի ստեղծող ՆԱՍԱ-ի Գոդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի աստղաֆիզիկոս Ջերեմի Շնիտմանը։

«Այդ իսկ պատճառով ես մոդելավորեցի երկու տարբեր սցենար. մեկը, որտեղ տեսախցիկը, խիզախ տիեզերագնացի կրկնօրինակը, պարզապես չի ընկնում իրադարձությունների հորիզոնում և հետ շպրտվում, և մյուսը, որտեղ այն հատում է սահմանը, և դա էլ որոշում է նրա ճակատագիրը»,- հավելել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ