fbpx
ՏՏ

Ինչպե՞ս կարելի է պաշտպանել սմարթֆոնը հարձակումներից

T.Hunter ընկերության հետաքննական բաժանմունքի ղեկավար և կիբեռանվտանգության փորձագետ Իգոր Բեդերովը ռուսական RT-ին տված հարցազրույցում խորհուրդներ է ներկայացրել սմարթֆոնները հսկողությունից և հաքերներից պաշտպանելու մասին։

Բեդերովն ընդգծել է, որ սպառնալիքի մակարդակը կախված է վնասակար կամ լրտեսող ծրագրերի ներդրման մեթոդից։ Դրանք, ըստ նրա, կարող են լինել սովորական մեթոդներ, որոնք հասանելի են ցանկացած օգտատիրոջը, օրինակ՝ վարակված հավելվածների ներբեռնում հավելվածների խանութներից, տարբեր սերտիֆիկատների ստացում կայքերից, էլեկտրոնային փոստով, փաստաթղթերով և այլն։

«Կամ դրանք կարող են լինել միայն հետախուզական գործակալություններին հասանելի մեթոդներ, օրինակ՝ տեղական բջջային օպերատորի կամ ինտերնետ մատակարարի թրաֆիքին միջամտություն: Սա շատ ավելի վտանգավոր է»,- պարզաբանել է Բեդերովը:

Նա նաև նշել է, որ առաջին խմբի մեթոդներից հեշտ է պաշտպանվել։ Բավական է չներբեռնել կամ չբացել կասկածելի ֆայլերը և չստուգված աղբյուրներից հավելվածներ չտեղադրել։

Սակայն երկրորդ խմբի մեթոդներից պաշտպանվելը դառնում է դժվար կամ նույնիսկ անհնար։ Քանի որ վնասակար ծրագրերը կարող են ներդրվել ապարատային մակարդակում:

«Տրոյական վիրուսը, որն աշխատում է ապարատային մակարդակում, արգելափակում է համակարգի բոլոր թարմացումները և դրանք հայտնաբերելու հնարավորությունը», – բացատրել է Բեդերովը:

Նա ընդգծել է, որ այս տեսակի լրտեսող ծրագրերի հայտնաբերումը հնարավոր է միայն սարքի փոխանցած տրաֆիկի վերլուծության միջոցով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ