Իսրայելը սպառնում է անհամաչափ պատասխանի արժանացնել Լիբանանի հարավում գործող իրանամետ «Հեզբոլա» խմբավորման գործողությունները, եթե դրանց հետևանքով քաղաքացիական անձինք զոհվեն։
Այս մասին, ըստ ամերիկյան Axios կայքի, Իսրայելի կառավարության ներկայացուցիչները զգուշացրել են պաշտոնական Վաշինգտոնին։
«Եվս մեկ սայթաքման դիմաց «Հեզբոլա»-ի հատուցումը շատ ծանր է լինելու, կազմակերպությունն անհամաչափ գին է վճարելու, եթե դրա գործողությունները վնասեն քաղաքացիական անձանց», – նշել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։