fbpx
Աշխարհ

Հարիսը և Թրամփը հեռուստաբանավեճի երկրորդ փուլ կանցկացնեն

Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել են հեռուստաբանավեճերի երկրորդ փուլ անցկացնել հոկտեմբերին։

Այս մասին գրավոր հայտարարության մեջ հայտնել է փոխնախագահ Հարիսի նախընտրական քարոզարշավի հաղորդակցության գծով տնօրեն Մայքլ Թայլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբն ընդունել է երեք բանավեճ անցկացնելու մեր առաջարկը՝ երկու փուլ՝ նախագահի թեկնածուների և մեկը՝ փոխնախագահի թեկնածուների հետ։

Եթե Դոնալդ Թրամփն իսկապես հայտնվի փոխնախագահ Հարրիսի հետ սեպտեմբերի 10-ին կայանալիք բանավեճին, ապա Մինեսոտայի նահանգապետ Ուոլցը հոկտեմբերի 1-ին կհանդիպի Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, այնուհետև ամերիկացի ժողովուրդը ևս մեկ հնարավորություն կունենա տեսնելու փոխնախագահին և Դոնալդ Թրամփի միջև բանավեճ հոկտեմբերին»,- ասել նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ