fbpx
Առողջապահություն

Ի՞նչն է ստիպում մարդկանց կարմրել

Շառագունելը հուզական արձագանք է, ոչ թե կոգնիտիվ ինքնավերլուծության արդյունք, վկայում են անցած շաբաթ հրապարակված հետազոտության արդյունքները։

Ամստերդամի համալսարանի հետազոտողները սկզբում խնդրել են 16-20-ամյա աղջիկներին խցիկի առջեւ հերթով կարաոկե երգել, իսկ հետո դիտել իրենց ելույթի տեսագրությունը, տեղեկացրել է BBC-ն։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Թագավորական ընկերության ամսագրում, դրանք վկայում են, որ մասնակիցներն ավելի խիստ շառագունել են հենց տեսագրությունը դիտելիս։

Հետազոտության ավագ հեղինակ Միլիցա Նիկոլիչը Ամստերդամի համալսարանից ուսումնասիրել է կարմրելու հատկությունը նաեւ նախկինում՝ որպես ուրիշների ներկայությամբ փոքր երեխաների հույզերի ֆիզիոլոգիական արտահայտություն։

«Ինձ հետաքրքրել է, թե ինչն է ստիպում կարմրել՝ մտքերն այն մասին, թե ինչ են մեր մասին մտածում ուրիշնե՞րը, թե՞ դա ինքնաբուխ արձագանք է սոցիալական ազդեցությանը»,- նշել է նա։

Այս հարցին պատասխանելու համար Նիկոլիչի թիմը կամավորներին տեղավորել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի խցիկում եւ միտումնավոր կարմրելու ռեակցիա առաջացրել՝ միաժամանակ չափելով նրանց ուղեղի ակտիվությունը։

Մասնակցել է 40 աղջիկ։ Սակայն ոչ մի տղա մասնակցելու ցանկություն չի հայտնել։ Սկզբում մասնակից աղջիկներին խնդրել են կարաոկե երգել խցիկի առջեւ (չորս երգ), որոնք ընտրվել են հատուկ ձեւով, ըստ բարդության։ Դրանց թվում էին «Let It Go»-ն Դիսնեյի «Սառը սիրտը» մուլտֆիլմից եւ Մերայա Քերիի սուրբծննդյան All I Want For Christmas Is You հիթը։

Հետո մասնակիցներին ցուցադրել են իրենց սեփական երգեցողության տեսագրությունը, հետո եւս մեկը՝ պրոֆեսիոնալ երգչուհով, որին ներկայացրել են որպես մեկ այլ մասնակից։

Տեսգրությունները դիտելիս ստուգվել է նրանց ուղեղի ակտիվությունը։ Կարմրելու աստիճանը գնահատվել է ձախ այտի ջերմությամբ։

Ըստ Նիկոլիչի՝ հետազոտողներն ունեցել են կարմրելու վերաբերյալ երկու վարկած. կամ կարմրում են այն մտքից, թե ինչպես են ուրիշներն ընկալում իրենց, կամ ավելի բազային պրոցեսից, ինչպիսին է հուզական վիճակը։

Ի զարմանս հետազոտողների՝ ուղեղի ակտիվության համար պատասխանատու հատվածները ակտիվություն չեն ցուցաբերել։ Նշանակում է՝ շառագունելը ինքնաբուխ հուզական արձագանք է սոցիալական ազդեցության արդյունքում։

Նիկոլիչը ենթադրել է, որ կարմրելը «կարող է կարեւոր ֆունկցիոնալ բեռնվածություն կրել», օրինակ՝ նախազգուշացնում է մարդկանց, որ տեղի է ունենում մի ինչ-որ կարեւոր բան, ինչը կարող է ազդել նրանց սոցիալական կարգավիճակի վրա։

Քանի որ փորձին մասնակցել են միայն կանայք, հարցը, թե արդյոք համընկնում են նրանց արձագանքները տղամարդկանց արձագանքների հետ, բաց է մնում։

Մեծահասակների հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք միջինն ավելի հեշտ են շփոթվում, նշանակում է՝ նրանց համար այդ դրսեւորումների մասին տեղեկացնելն ընդհանուր առմամբ ավելի հեշտ է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ