fbpx
Սպորտ

Ի՞նչ խնդիրներ ունի Վինիսիուսը Ռեալում

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը խնդիրներ ունի ակումբի ներսում, հայտնում է Carrusel Deportivo-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Վինիսիուսը սկսել է կորցնել է ակումբի որոշ ներկայացուցիչների աջակցությունը։ Նշվում է, որ Մադրիդի «Ռեալում» շատերին դուր չի գալիս այն, որ Վինիսիուսն այժմ ավելի շատ կենտրոնացած է այլ բաների, քան ֆուտբոլի վրա։

Օրինակ՝ ակումբում ոչ բոլորն են գնահատել բրազիլացու գոլի տոնումը «Ռեալ Սոսյեդադի» դեմ արտագնա խաղում (0:2), երբ նա տրիբունաներին լռելու ժեստ է ցույց տվել։

Նշվում է, որ Վինիսիուսը սկսում է զգալ, որ ակումբում իրեն աջակցում է միայն գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։ Նախկինում բրազիլացին վրդովված էր Իսպանիայում ռասիզմի դրսևորումներից և նույնիսկ ասում էր, որ եթե խնդիրը չլուծվի, ապա 2030 թվականի աշխարհի առաջնությունը պետք է այդ երկրում չանցկացվի։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ