Meta-ն Instagram-ի 18 տարեկանից ցածր օգտատերերի համար կներկայացնի «դեռահասների օգտահաշիվներ», որպեսզի ծնողներն ավելի մեծ վերահսկողություն ունենան սոցկայքում երեխաների գործունեության նկատմամբ
Այս օգտահաշիվները ծնողներին հնարավորություն կտան սահմանափակել հավելվածից օգտվելու ժամանակը, իսկ գիշերային ժամերին առհասարակ արգելափակել դիտումը, տեսնել այն օգտահաշիվները, որոնց երեխան հաղորդագրություններ է ուղարկում, ինչպես նաև տեսնել՝ ինչ կոնտենտ են իրենց երեխաները դիտում Instagram-ում: