fbpx
ՏՏ

Փորձագետները դժգոհ են iPhone 16-ի էկրանի որակից

DxOMark լաբորատորիայի մասնագետները փորձարկել են բազային iPhone 16-ի էկրանը և դժգոհ են մնացել ստացված արդյունքներից։

iPhone 16-ի էկրանը բոլոր սցենարներում ցույց է տվել պայծառության լավ մակարդակ, սակայն եղել են կտրուկ փոփոխություններ և տատանումներ HDR բովանդակություն նվագարկելիս, ինչպես նաև կոնտրաստի կորուստ SDR ռեժիմում:

60 Հց թարմացման հաճախությունը սահուն պատկերներ չի ապահովել, իսկ սենսորային էկրանը, թեև արձագանքել է հպմանը, լանդշաֆտային ռեժիմում գրանցվել են «ուրվականային հպումներ» (երբ էկրանն արձագանքում է հպմանը և կատարում համապատասխան գործողություններ, մինչդեռ իրականում օգտատերը չի հպվում էկրանին) և երբեմն չի արձագանքել հպումներին, երբ սարքը պահել են մեկ ձեռքով և սեղմել տեսախցիկի կոճակը։

Էկրանը նաև ուժեղ կողմեր ունի։ Մասնավորապես, ցածր լույսի ներքո ընթերցելն ու բովանդակությունը սպառելը հարմարավետ է՝ շնորհիվ էկրանի թարթման բացակայության և գունային ճշգրիտ վերարտադրության: Էկրանն ունի նաև կապույտ լույսի բարձրորակ ֆիլտր, ինչի շնորհիվ էլ սարքն արժանացել է DxOMark Eye Comfort մրցանակին։

Թեստերի արդյունքում iPhone 16-ը հավաքել է 142 միավոր և զբաղեցրել 40-րդ տեղը DxOMark-ի համաշխարհային վարկանիշում՝ զիջելով նույնիսկ բյուջետային Samsung Galaxy A35-ին (143 միավոր)։ Իր գնային կատեգորիայում (Premium Ranking) այն վեցերորդ տեղում է՝ iPhone 15-ի (140 միավոր) և Samsung Galaxy S24 FE-ի (145 միավոր) միջև։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ