Հունվարի 27-ին Ոստիկանության Արաբկիրի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Կոմիտասի պողոտայում գտնվող էլեկտրական տեխնիկայի խանութներից մեկից նոութբուք էր հափշտակվել: Նախնական հաշվարկով `տուժողին պատճառվել էր ավելի քան 230 հազար դրամի վնաս: Երկու օր անց, ոստիկանության Արաբկիրի բաժնում նույնաբովանդակ ևս մեկ հաղորդում է ստացվել: Կասյան փողոցում գտնվող համակարգիչների խանութից հափշտակել էին դյուրակիր համակարգիչ: Այս դեպքում պատճառված վնասը գերազանցել էր 330 հազ դրամի սահմանը:
Ոստիկանության հատուկ գործողությունների արդյունքում պարզվել է գողություն կատարած անձի ինքնությունը: Նա Երևանի Սարի թաղի բնակիչ, 54-ամյա Ենոք Վարդանյանն է: Կասկածյալը բերման է ենթարկվել բաժին:
Մանրամասները՝ տեսանյութում: