Իտալիայի Լիգուրիա քաղաքում զբոսաշրջիկներին արգելվել է դուրս գալ հողաթափերով: Կարգը խախտողների համար սահմանվել է 2300 եվրո տուգանք: Այս մասին հաղորդում է The Daily Mail- ը:
«Չիկվե-Տերրե» ազգային պարկի ղեկավարությունը որոշել է նման արգելք մտցնել այն բանից հետո, երբ փրկարարները սկսել են բողոքել, որ զբոսաշրջիկները քայլում են լեռնային շրջանում ամառային հողաթափերով, ուստի վտանգում են իրենց առողջությունն ու կյանքը:
Տուգանքի չափը կախված կլինի հողաթափերով նկատված զբոսաշրջիկի փրկության համար կատարված աշխատանքից:
«Մենք այդ միջոցները կներդնենք աստիճանաբար: Առաջին հերթին կտեղեկացնենք, ապա կկիրառենք պատժամիջոցներ», – ասել է այգու տնօրեն Պատրիսիո Սքարփերլինին:
Աղբյուրը՝ shantnews.am