Պերուում տեղի է ունեցել Սալվադոր դել Սոլարի ղեկավարությամբ նոր կառավարության երդմնակալությունը, հայտնում է Comercio պորտալը:
Պերուի նախկին վարչապետ Սեսար Վիլյանուելան հրաժարական էր ներկայացրել մարտի 8-ին: Նա այդ պաշտոնում աշխատել էր մոտ մեկ տարի:
Նոր կառավարության կազմում կատարվել է ընդամենը 9 նոր նշանակում՝ ներառյալ վարչապետը: Նոր ղեկավարներ են նշանակվել կանանց հարցերով նախարարությունում, սոցիալական զարգացման, շրջակա միջավայրի, մշակույթի նախարարություններում:
Ընդ որում՝ առանցքային պաշտոններում (պաշտպանության, ներքին գործերի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարություններում) նախարարները չեն փոխվել:
2016-2017 թվականներին դել Սոլարը Պեդրո Պաբլո Կուչինսկու նախագահության օրոք զբաղեցրել է Պերուի մշակույթի նախարարի պաշտոնը: