Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլա հեմոռագիկ տենդի մահացու վտանգավոր վիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է հազարի: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր վարակման 927 դեպքի և 584 զոհվածի մասին:
«Համաճարակի սկսվելուց ի վեր վարակման դեպքերի թիվը հասել է 1009-ի` ներառյալ հաստատված 944 դեպքերը և 65 հնարավորները»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Բացի այդ, ըստ պաշտոնական տվյալների, 629 մարդ մահացել է, 321 հոգի բուժվել է և «240 կասկածելի դեպքերը հետաքննվում են»:
Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց և կենդանիների առանձին տեսակների:
էբոլայի համաճարակն Արևմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին և հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն և Լիբերիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Կոնգոյի ԴՀ-ում էբոլայի ներկայիս բռնկում սկսվել է 2018 թվականի հուլիսի վերջին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: