Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում երկու ավտոբուս է բախվել: Երկու մարդ է մահացել, մոտ 20-ը՝ տուժել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ ոստիկանության՝ երթուղային ավտոբուսի վարորդը, հաշվի չառնելով երթևեկողների արագությունը և կորցնելով փոխադրամիջոցի կառավարումը, բախվել է առջևում կանգնած ավտոբուսին:
Վարորդը և առջևում նստած ուղևորներից մեկը տեղում մահացել են: Մոտ 20 մարդ տուժել է, նրանց առողջական վիճակի մասին չի հաղորդվում:
ՃՏՊ-ի հետևանքով մի քանի մեքենա է վնասվել: