Նոր Օռլեանի քաղաքագլուխ ԼաԹոյա Քանթրելը մտադիր է ներողություն խնդրել ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր Լինչի դատաստանի համար, որը տեղի է ունեցել 128 տարի առաջ: Ինչպես ապրիլի 1-ին հայտնել է CNN հեռուստաընկերությունը, ամերիկաիտալական մշակութային կենտրոնում իր առաջիկա ելույթի ընթացքում Քանթրելն, ինչպես սպասվում է, հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ և ներողություն կխնդրի 1891 թվականին 11 իտալացի ներգաղթյալների մահվան համար։
Հեռուստաընկերությունը հիշեցրել է, որ 1891 թվականի մարտին Նոր Օռլեանում խոշոր անկարգությունների համար առիթ էր դարձել ոստիկանության պետ Դևիդ Հենեսիի սպանությունը: Կասկածի տակ էին հայտնվել մի քանի ներգաղթյալներ, ամենից առաջ իտալացիներ, սակայն երդվյալների ժյուրին արդարացրել էր կալանավորվածներին: Մարտի 14-ին շուրջ 8 հազար հոգուց բաղկացած ամբոխը ներխուժել էր բանտի շենք և դատաստան տեսել ոստիկանի սպանության մեջ կասկածվողներին: 1891 թվականին 11 իտալացիների լինչահարումն «անամոք վերք» է թողել, նշել է հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Սոցիալական արդարության հարցերի մունիցիպալ հանձնաժողովի անդամ Մայք Սանտոյի հայտարարությունը:
Հանձնաժողովի անդամներն այդ հարցով դիմել են Նոր Օռլեանի քաղաքագլխին, և նա համաձայնել է այդ ողբերգական միջադեպի համար ներողություն խնդրելու առաջարկությանը: «Այդ քայլին դիմելու համար կամքի ուժ է հարկավոր,- մեջբերում է արել հեռուստաընկերությունը Սանտոյի խոսքից:- Մարդկանց դա անհրաժեշտ է, հատկապես այժմ»: