Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Եվրոպայի խորհրդի շենք, որտեղ նրան մուտքի մոտ դիմավորեցին ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն և գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին։
ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»։
Սպասվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից հետո նրանք հանդես կգան մամուլի ասուլիսով։