fbpx
Աշխարհ

Սուդանում ցույցերի ժամանակ 11 մարդ է զոհվել

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սուդանի մայրաքաղաք Խարտումում ցույցերի ժամանակ զոհվել է 11 մարդ, որոնց թվում՝ կառավարական ուժերի 6 աշխատակից։

Տեղեկատվության հարցերով նախարար Հասան Իսմայիլը հայտնել է, որ Սուդանի հետախուզական և անվտանգության ազգային ծառայության աշխատակիցները երկու անգամ փորձել են ցրել ՊՆ շենքի մոտ անցկացվող բազմահազարանոց հակակառավարական ցույցը։

Չի հստակեցվում, թե ինչ հանգամանքներում են զոհվել ցուցարարներն ու զինվորները։

Ցուցարարները պահանջում են՝ արդեն 30 տարի իշխանության ղեկին գտնվող նախագահ Օմար Ալ-Բաշիրի հրաժարականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ