Եվրահանձնաժողովն արձագանքնել է WikiLeaks ընկերության հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությանը և նշել, որ այդ ամենն իրենք համարում են մասնավոր դատական գործընթաց.
«Մենք չունենք մեկնաբանություն, որը վերաբերում է մասնավոր դատական գործընթացներին․ դա համապատասխան դատական մարմինների հարց է՝ մասնավորապես բրիտանացի դատավորների»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապրիլի 11-ին ձերբակալել են Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից:
Ոստիկանությունը հայտնել է, որ Էկվադորի իշխանություններն Ասանժին ապաստան տալու իրավունքը հետ են վերցրել: Ասանժն արդեն 7 տարի ապաստան էր ստացել Էկվադորի իշխանությունների կողմից և գտնվում էր Լոնդոնում` Էկվադորի դեսպանատանը:
Ասանժին ձերբակալել են` համաձայն 2012 թվականին Վեսթմինսթերյան գլխավոր դատարանի տված հրամանի: