fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի ԿԲ-ի դեմ

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Վենեսուելայի Կենտրոնական բանկի դեմ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։

Գերատեսչությունում նշել են, որ Վենեսուելայի ԿԲ-ն օգտագործվում է որպես Մադուրոյի անօրինական ռեժիմի գործիք, որը շարունակում է գողանալ վենեսուելական ակտիվները և շահագործել կառավարական հաստատությունները՝ կոռումպացված ներքին աղբյուրներին հարստացնելու համար։

Վենեսուելային առնչվող պատժամիջոցային ցուցակում են հայտնվել նաև ֆիզիկական երկու անձ՝ Վենեսուելայի ԿԲ նախագահ Ռուզզա Տերանը և Նիկարագուայի կառավարության ներկայացուցիչ Օրտեգա Մուրիլոն։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԿԲ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցներն անօրինական են։ Նրա խոսքով՝ սահմանափակող միջոցառումներն ավելի են մեծացնում Վենեսուելայի ուժը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ