Ապրիլի 18-ին, ժամը 21:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում՝ եղեգնուտում, հրդեհ է բռնկվել. առկա է տարածման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:45-ին, մարվել՝ 21:51-ին: Այրվել է մոտ 2000 քմ եղեգ:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։