fbpx
Զինված Ուժեր

Ամերիկյան սպառազինություն գնելու որևէ կոնկրետ առաջարկ ՀՀ-ն չի ստացել, բայց եթե լինի, ինչո՞ւ ոչ. Դավիթ Տոնոյան

Ամերիկյան սպառազինություն գնելու որևէ կոնկրետ առաջարկ Հայաստանը դեռևս չի ստացել, այսօր լրագրողերի հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ես դեռևս որևէ առաջարկ չեմ ստացել։ Կոնկրետ որևէ առաջարկ չկա», – ասաց Տոնոյանն՝ արձագանքելով լրագրողների դիտարկմանը, որ ՀՀ կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն առաջարկել էր Հայաստանին ոչ թե ռուսական, այլ՝ ամերիկայն սպառազինություն գնել։

«Մենք շուկան ուսումնասիրում ենք որակի, տեսակի ու գնի տեսանկյունից։ Եթե տեսնենք, որ առաջարկություններն այնպիսին են, որ կարող է ձեռքբերումներ լինեն, ինչու՞ ոչ և, եթե դա թույլատրելի լինի Միացյալ Նահանգների համար», – ասաց Դավիթ Տոնոյանը։

Անդրադառնալով Մոսկվա կատարած այցին ու այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ՀՀ Պաշտպանության նախարարը նշեց, որ բացի ՍՈւ-30 ՍՄ կործանիչների շուրջ պայմանավորվածությունից՝ պայմանավորվածությունների են ձեռք բերվել մինչև այս տարվա վերջ ու մյուս տարվա ընթացքում բոլոր մատակարարումների վերաբերյալ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ