Չեմ կարծում, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը տիրապետում է այնպիսի տեղեկության, որը կարող է սպառնալ Հայաստանի անվտանգությանը: Այս թեմային ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձավ լրագրողների հետ զրույցում: Ինչ վերաբերում է ՀՀ պաշտապանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Վանեցյանն ասաց.
«Պաշտպանության նախկին նախարարի մասով կարող են լինել որոշակի խնդիրներ, բայց պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը քանի տարի է, ինչ չի աշխատել: Զինված ուժերը փոխում են իրենց ամեն ինչը, որպեսզի այդ արտահոսքը չլինի»,-ասաց ԱԱԾ տնօրենը:
Նա նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են բոլոր այն մարդիկ, որոնք փորձում են խախտել ՀՀ օրենքները:
«Նման մարդիկ, իհարկե, կան: Թե ովքեր են, ասել չեմ կարող»,-ասաց Վանեցյանը: