fbpx
Աշխարհ

Պուտինն արձագանքել է Զելենսկու հայտարարությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերին: Վերջինս հայտարարել էր, որ Ուկրաինան քաղաքացիություն կտա բոլոր այն ազգերի ներկայացուցիչներին, որոնք տուժել են ավտորիտար և կոռումպացված վարչակարգերից, առաջին հերթին՝ ռուսաստանցիներին, ովքեր ամենից շատ են տուժել դրանից:

Պուտինն ասել է, որ եթե նա իրոք այդպես է ասել, ապա դա շատ լավ է, քանի որ եթե նրանք ռուսաստանցիներին սկսեն քաղաքացիություն տալ, իսկ իրենք քաղաքացիություն տան ուկրաինացիներին, ապա աստիճանաբար կգան ընդհանուր ցանկալի արդյունքին, ինչի մասին ինքը ասել է, և կունենան ընդհանուր քաղաքացիություն:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Պուտինը նաև Կիևին խորհուրդ է տվել «սկսել վրացիներից»: Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ Ուկրաինան պետք է ուկրաինական անձնագիրը վերադարձնի Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ վերջինս «անօրինական կերպով զրկվել է քաղաքացիությունից»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ